American Corner Gyumri

Գյումրու ամերիկյան անկյունը (ԳԱԱ) պաշտոնապես գործում է 2005–ի հունիսի 28–ից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Գիտական և տեխնիկական լրատվության հայկական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի միջև: Անկյան հիմնական ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի ԳԱԱ-ն կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Այստեղ կան գրքեր և գրքույկներ, ամերիկյան հանդեսներ և տեսաֆիլմեր անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:


Իրադարձություններ

10.03.2010 2:00pmԶենքի իրավունքը Ամերիկայում
Հարգելի բարեկամներ,

2010-ի մարտի 10-ին ժամը 14:00-ին հրավիրում ենք մասնակցելու Գյումրիի ամերիկյան անկյան "Ամերիկացիները ամերիկյան անկյունում" շարքի հերթական անգլերեն դասախոսությանը:
10.02.2010 2:00pmԿալիֆորնիայի ոսկու տենդը
2010 փետրվարի 10-ին, ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Դանիել Հասթինգսը, դասախոսություն վարեց Գյումրու ամերիկյան անկյունում «Կալիֆոռնիայի ոսկու տենդի» մասին:
09.12.2009 3:00pmՆյու Յորքն իբրև աշխարհի մայրաքաղաք
2009 թ-ի դեկտեմբերի 9-ին, Գյումրիի ամերիկյան անկյունը և Հայաստանի ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էին հանրային դասախոսություն «Նյու Յորքն իբրև աշխարհի մայրաքաղաք» թեմայով:
25.11.2009 12:00pmԸնդդեմ կանանց նկատմամբ բռնության
2009-ի նոյեմբերի 25-ին Գյումրիի ամերիկյան անկյունում կազմակերպվեց կլոր սեղան քննարկում  «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա» շրջանակում:
more...

Այլ Անկյուններում

17.04.2010 1:00pmԲիթերի գրականությունը և պոեզիան 1950-ական թվականների Ամերիկայում
2010 թ. ապրիլի 17-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
07.04.2010 2:30amԶենքի կրման իրավունքը ԱՄՆ-ում և Հայաստանում
Հարգելի բարեկամներ,

2010-ի ապրիլի 7-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան "Ամերիկացիները ամերիկյան անկյունում" շարքի հերթական անգլերեն դասախոսությանը:
27.03.2010 1:00pmՎավերագրական ֆիլմաշար
Մարտ ամսից սկսած` յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը, ժամը 13.00- ին, Ամերիկյան անկյունը կցուցադրի “National Geographic”-ի վավերագրական ֆիլմաշար:
20.03.2010 1:00pmԻմ դիվանագիտական կարիերան
2010 թ. մարտի 20-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: