American Corner Gyumri

Մեր մասին

Մեր մասին | Աշխատակազմ | Ինչպես մեզ դիմել

Գյումրու ամերիկյան անկյունը (ԳԱԱ) պաշտոնապես գործում է 2005-ի հունիսի 28-ից: Այն փոխհամագործակցության ծրագիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի և Գիտական և տեխնիկական լրատվության հայկական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի միջև: Անկյան հիմնական ծառայություններն անվճար են և այն բաց է հանրության համար: Հավաքածուն հիմնականում համալրված է հայ-ամերիկյան համագործակցությանը միտված կրթական, մշակութային և բիզնես ռեսուրսներով: Հիմնական ծառայությունների մատուցումից բացի ԳԱԱ-ն կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, ամերիկյան ֆիլմերի ցուցադրություններ: Այստեղ կան գրքեր և գրքույկներ, ամերիկյան հանդեսներ և տեսաֆիլմեր անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ներկայումս աշխարհում գործող ավելի քան 400 ամերիկյան անկյունների ցանցը ԱՄՆ պետդեպարտամենտի և այդ անկյունները հյուրընկալող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունք է: 
Սա երկրորդ ամերիկյան անկյունն է Հայաստանում: ԳԱԱ-ն օգտվողներին տրամադրում է հյուրընկալ միջավայր և որակյալ ծառայություններ: Կրթական, հետազոտական և ճանաչողական ռեսուրսների որոնման համար տրամադրվող անվճար Ինտերնետը հանրությանը մատուցվող մեկ այլ արժեքավոր ծառայությունն է:
Մեր էլեկտրոնային հաղորդագրություննեին բաժանորդագրվելու համար սեղմեք այստեղ

Պատկերասրահ

Ինտերակտիվ աշխատանք

Ինտերակտիվ աշխատանք

Խմբանկար` Փիթեր Ֆորդը դասախոսության մասնակիցների հետ

Խմբանկար` Փիթեր Ֆորդը դասախոսության մասնակիցների հետ