American Corner Gyumri

Միջոցառումներ

"Ես ամերիկացի եմ"

3:00pm 20.09.2005

ԱՄՆ դեսպանատունը իրականացնում է «Ամերիկացիները Ամերիկյան Անկյունում» ծրագիրը մարզերում:

2005թ. սեպտեմբերի 20-ին, ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Կիմբերլի Հարգանը Գիտատեխնիկան լրատվության հայկական կենտրոնի Գյումրու բաժանմունքի Ամերիկյան անկյունում վարեց առաջին հրապարակային դասախոսությունը` «Ես ամերիկացի եմ» խորագրով: Դասախոսությունն ուներ պատմական, սոցիալական, քաղաքական և կրոնական բնույթ: Այն ներառում էր «ամերիկացու կերպարի» ընդհանրություները և տարբերությունները: Խոսնակի և ունկնդիրների միջև մեկ ժամ տևած հարց ու պատասխանի ընթացքում շոշափվեցին տարաբնույթ թեմաներ: Գյումրիի անգլիախոսներին հնարավորություն ընձեռվեց զրուցել ամերիկացի դիվանագետի հետ տարբեր թեմաներով:

Լուսանկարներ

"Ես Ամերիկացի եմ" դասախոսությունը

"Ես Ամերիկացի եմ" դասախոսությունը

Կիմ Հարգանը ելույթի պահին

Կիմ Հարգանը ելույթի պահին

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: