American Corner Gyumri

Միջոցառումներ

Ամերիկյան ֆուտբոլ

3:00pm 28.02.2007

2007թ. փետրվարի 28-ին Հայաստանում ամերիկյան դեսպանության անվտանգության ծառայության պետ Փիթեր ֆորդը Գյումրու ամերիկյան անկյունում ներկայացրեց իր երկրորդ հրապարակային դասախոսությունը <<Ամերիկյան ֆուտբոլ>> խորագրով: Զեկուցողը ծանոթացրեց ամերիկյան ֆուտբոլի հիմնական կանոններին, ներկայացնելով այս հիրավի ազգային սպորտաձևի խմբային առաջնությունները` քոլեջների, համալսարանական և ազգային լիգաները: Դասախոսությունը շատ հետաքրքիր էր: Փիթեր Ֆորդը մասնակիցներին ներգրավեց աշխուժ քննարկման մեջ: Նա նույնիսկ կարողացավ մասնակիցներից ձևավորել <<Գյումրու ամերիկյան անկյան ֆուտբոլային թիմ>> և ցույց տվեց, թե ինչպես են խաղում: Ավելի քան 30 հոգի տարբեր համալսարաններից մասնակցում էին միջոցառմանը:

Սա Փիթեր Ֆորդի 5-րդ հրապարակային դասախոսությունն էր, որոնցից երկուսը նա ներկայացրել է Գյումրիում, երեքը` Երևանում: <<Ամերիկացիները ամերիկյան անկյունում>> ծրագրով ներկայացրած դասախոսությունների շարքի համար Փիթեր Ֆորդը առաջադրվել է իբրև <<Ամերիկյան անկյունները Հայաստանում ծրագրի պատվավոր բարեկամ>> տարեկան մրցանակի թեկնածու:


Լուսանկարներ

Փիթեր Ֆորդի ելույթը Գյումրու Ամերիկյան անկյունում

Փիթեր Ֆորդի ելույթը Գյումրու Ամերիկյան անկյունում

Փիթեր Ֆորդի ելույթը

Փիթեր Ֆորդի ելույթը

Խմբանկար Փիթեր Ֆորդի հետ

Խմբանկար Փիթեր Ֆորդի հետ

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: