American Corner Gyumri

Միջոցառումներ

Կյանքը Ալյասկայում

3:00pm 21.03.2007

Կյանքը Ալյասկայում

 2007 թ-ի մարտի 21-ին ԱՄՆ դեսպանության աշխատակից Մաշա Հերբստը Գյումրու ամերիկյան անկյունում <<Ամերիկացիները ամերիկյան անկյունում>> ծրագրի շրջանակներում ներկայացրեց հերթական դասախոսությունը <<Կյանքը Ալյասկայում>> թեմայով: Նա հատկապես ընդգծեց Ալյասկայում ունեցած իր լրագրողական աշխատանքի փորձը: Իր դասախոսության մեջ նա ներկայացրեց նահանգի յուրահատկությունները: Մաշան ներկայացրեց Ալյասկայի զարմանալի պատմությունը, նկարագրեց նրա անհյուրընկալ կլիման, բազմաթիվ ազգային մշակույթների և լեզուների առկայությունը: Իր տպավորությունների մեջ նա հատուկ առանձնացրեց Հյուսիսափայլը, որը, ինչպես նա նշեց, իր տեսած բնության ամենահիանալի երևույթն է: Ամերիկյան կառավարությունը Ալյասկան Ռուսաստանից գնել է ավելի քան 140 տարի առաջ, բայց այստեղ դեռևս նկատելի է ռուսական մշակութային ժառանգության առկայությունը: Ալյասկան հիանալի նահանգ է և այստեղ շատ զբոսաշրջիկներ են այցելում: Դասախոսությանը ներկա էին ավելի քան 15 մասնակիցներ: Որպես դասախոսության մաս ներկաները դիտեցին Ալյասկայի <<Սառցե ծովածոց ազգային արգելոցի>> (Glacier Bay National Park) մասին պատմող մի տեսաֆիլմ:

Լուսանկարներ

Մաշա Հերբսթի դասախոսությունը

Մաշա Հերբսթի դասախոսությունը

Մաշա Հերբսթը դասախոսության մասնակիցների հետ

Մաշա Հերբսթը դասախոսության մասնակիցների հետ

Խմբանկար Մաշա Հերբսթի հետ

Խմբանկար Մաշա Հերբսթի հետ

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: