American Corner Gyumri

Միջոցառումներ

Անգլերենի ուսուցման և վերապատրաստման համացանցային պաշարները

3:00pm 18.04.2007

Հրապարակային դասախոսություն անգլերենի ուսուցիչների համար

2007թ. ապրիլի 16-ին Վիեննայի ԱՄՆ դեսպանատան աշխատակից Բիլ Միդլթոնը դասախոսություն վարեց Գյումրու ամերիկյան անկյունում: Սա նրա երկրորդ այցելությունն էր Գյումրի և առաջին դասախոսությունը Գյումրիի ունկնդիրների համար: Դասախոսության թեման էր <<Անգլերենի ուսուցման և վերապատրաստման համացանցային պաշարները>>: Մասնակիցներին թեման շատ հետաքրքրեց և նրանք նշեցին, որ դասախոսությունը շատ օգտակար էր հատկապես ուսուցիչների համար: Դասախոսը մանրամասն նկարագրեց անգլերեն լեզվի ուսուցմանը և վերապատրաստման վերաբերող համացանցային պաշարները: Բիլ Միդլթոնը խոսեց նաև ԱՄՆ փոխանակման ծրագրերի մասին: Ավելի քան 35 մասնակիցներ, որոնց թվում էին ուսուցիչներ տարբեր դպրոցներից և համալսարաններից ներկա էին դասախոսությանը:

Լուսանկարներ

Բիլ Միդլթոնի դասախոսությունը Գյումրու ամերիկյան անկյունում

Բիլ Միդլթոնի դասախոսությունը Գյումրու ամերիկյան անկյունում

Բիլ Միդլթոնի դասախոսության մասնակիցները

Բիլ Միդլթոնի դասախոսության մասնակիցները

Ներսես Հայրապետյանը դասախոսության մասնակիցների հետ

Ներսես Հայրապետյանը դասախոսության մասնակիցների հետ

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: