American Corner Gyumri

Միջոցառումներ

Մշակութային խաչմերուկներ

3:00pm 24.05.2007

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ

2007թ-ի մայիսի 24-ին Muskie ծրագրի շրջանավարտ Նարինե Պետրոսյանը <<Մշակութային խաչմերուկներ>> թեմայով հրապարակային դասախոսություն ունեցավ Գյումրու Ամերիկյան անկյունում: Դասախոսության ընթացքում ներկայացվեց Միացյալ Նահանգներին և Հայաստանին բնորոշ կենցաղային և մշակութային տարբերությունները: Դասախոսը բերեց իր ունեցած կենցաղային բախումների մի շարք օրինակներ, որոնք օգնեցին ներկաներին պատկերացում կազմել Միացյալ Նահանգների կենցաղի և մշակույթի շուրջ: Հարց և պատասխանի ընթացքում նա նշեց, որ այս պարագայում իր համար կարևոր գործոն է համբերատարությունը և արևմտյան մենտալիտետին վարժվելը, և թե ինչպես հետագայում հնարավոր կլինի արևմտյան մենտալիտետը կիրառել հայկական կենցաղում:

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: