American Corner Gyumri

Միջոցառումներ

Ծննդյան տոները Միացյալ Նահանգներում

2:00pm 20.12.2007

2007-ի դեկտեմբերի 20-ին FLEX ծրագրի շրջանավարտ Լիլիթ Գրեյանը դասախոսություն վարեց Գյումրու ամերիկյան անկյունում <<Ծննդյան տոները Միացյալ Նահանգներում>> թեմայով: Նա նախ ներկայացրեց Ամերիկայում Ծննդյան տոների նշման պատմական ակունքները: Լիլիթը նշեց, որ տոնը թույլատրված է ԱՄՆ սահմանադրությամբ: Նա ներկայացրեց Ծննդյան տոների երգերը, պատմեց Սանտա Կլաուսի և Սուրբ Ծննդյան այլ ավանդույթների մասին: Լիլիթը պատմեց նաև, որ ամեն նահանգ Ծննդյան տոները նշում է իր ձևով, և նահանգներն ունեն իրենց ավանդույթները: Նա պատմեց նաև, թե ինչպես է ինքն անցկացրել Ծննդյան տոները Միացյալ Նահանգներում: Լիլիթը ասաց նաև, որ ինքը զարմացած էր, թե ամերիկացիների ինչքան շատ գումար են ծախսում նվերներ գնելու համար: Նրանք սկսում են նվերներ գնել նոյեմբեր ամսից և գնումներն ավարտում են Ծննդյան տոների նախօրեին:

Լիլիթի դասախոսությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Գյումրու ամերիկյան անկյունում կազմակերպված ծննդյան տոների միջոցառման տեսաֆիլմը: Մասնակիցները շատ զվարճացան: Այնուհետև ամերիկյան անկյան համակարգող Ամալյա Ստեփանյանը գրքեր նվիրեց միջոցառման բոլոր մասնակիցներին:

Լուսանկարներ

Լիլիթ Գրեյանի դասախոսությունը Գյումրու ամերիկյան անկյունում

Լիլիթ Գրեյանի դասախոսությունը Գյումրու ամերիկյան անկյունում

Լիլիթ Գրեյանի դասախոսության մասնակիցները

Լիլիթ Գրեյանի դասախոսության մասնակիցները

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: