American Corner Gyumri

Միջոցառումներ

Ամերիկյան դոլարի, եվրոյի և հայկական դրամի գրանշանների պատմությունը

3:00pm 26.09.2008

2008 թ-ի սեպտեմբերի 26-ին, Գյումրիի ամերիկյան անկյունը Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր դասախոսություն ` <<Ամերիկյան դոլլարի, եվրոյի և հայկական դրամի գրանշանների պատմությունը>> թեմայով: Հրավիրված խոսնակը Կարեն Կոմենդարյանն էր:

Պր-ն Կոմենդարյանը նախ նկարագրեց ԱՄՆ դոլլարի գրանշանը և ներկայացրեց ավելի քան մեկ տասնյակ վարկած “$” նշանի առաջացման մասին: Նա ներկայացրեց գրանշանի ստեղծման մի քանի վարկածներ, որոնցից էին` գաղութային արծաթի վրա փորագրված իսպանական զինանշանը, հռոմեական սեստերցիուս մետաղադրամը, Սողոմոնի տաճարի երկու սյուները, և գերմանական թալերի վրա օգտագործված նշանը: Պր-ն Կոմենդարյանը խոսեց նաև եվրոյի գրանշանի մասին: Եվ վերջապես նա անդրադարձավ հայկական դրամին: Պր-ն Կոմենդարյանը նշեց, որ հայկական դրամը ոչ միայն ունի իր սեփական գրանշանը, այլև, որ ինքը հանդիսանում է գրանշանի ստեղծողներից մեկը:

Լուսանկարներ

Կեն Կոմենդարյանը դասախոսություն է կարդում Գյումրիի ամերիկյան անկյունում

Կեն Կոմենդարյանը դասախոսություն է կարդում Գյումրիի ամերիկյան անկյունում

Խմբանկար` Կեն Կոմենդարյանի հետ

Խմբանկար` Կեն Կոմենդարյանի հետ

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: