American Corner Gyumri

Միջոցառումներ

Ամերիկյան դոլարի, եվրոյի և հայկական դրամի գրանշանների պատմությունը

3:00pm 26.09.2008

2008 թ-ի սեպտեմբերի 26-ին, Գյումրիի ամերիկյան անկյունը Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր դասախոսություն ` <<Ամերիկյան դոլլարի, եվրոյի և հայկական դրամի գրանշանների պատմությունը>> թեմայով: Հրավիրված խոսնակը Կարեն Կոմենդարյանն էր:

Պր-ն Կոմենդարյանը նախ նկարագրեց ԱՄՆ դոլլարի գրանշանը և ներկայացրեց ավելի քան մեկ տասնյակ վարկած “$” նշանի առաջացման մասին: Նա ներկայացրեց գրանշանի ստեղծման մի քանի վարկածներ, որոնցից էին` գաղութային արծաթի վրա փորագրված իսպանական զինանշանը, հռոմեական սեստերցիուս մետաղադրամը, Սողոմոնի տաճարի երկու սյուները, և գերմանական թալերի վրա օգտագործված նշանը: Պր-ն Կոմենդարյանը խոսեց նաև եվրոյի գրանշանի մասին: Եվ վերջապես նա անդրադարձավ հայկական դրամին: Պր-ն Կոմենդարյանը նշեց, որ հայկական դրամը ոչ միայն ունի իր սեփական գրանշանը, այլև, որ ինքը հանդիսանում է գրանշանի ստեղծողներից մեկը:

Լուսանկարներ

Կեն Կոմենդարյանը դասախոսություն է կարդում Գյումրիի ամերիկյան անկյունում

Կեն Կոմենդարյանը դասախոսություն է կարդում Գյումրիի ամերիկյան անկյունում

Խմբանկար` Կեն Կոմենդարյանի հետ

Խմբանկար` Կեն Կոմենդարյանի հետ

Այլ Անկյուններում

06.06.2013 3:00pmԱմերիկացի փաստաբանի փորձառությունը Հայաստանում

Կապանի ամերիկյան անկյունում  տեղի կունենա հ «Ամերիկացի փաստաբանի փորձառությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն։ Ամերիկյան դեսպանության իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը կլինի օրվա խոսնակը։

24.05.2013 11:53amԳրքի ընթերցանություն Կապանի մանկական կենտրոնում

 

 Կապանի ամերիկյան անկյան աշխատողները հյուր գնացին
«Մանկական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ Այցի նպատակն էր տեղեկացնել Կապանի ամերիկյան անկյան ռեսուրսների մասին, գիրք կարդալ, լսել և երգել ռոք և ռոլլի աստղ էլվիս Փրեսլիի երգերից։
 
Մանկական կենտրոնի թե աշակերտները և թե ուսուցիչները տեղեկություններ ստացան ԱՄՆ-ի մասին՝ լսելով  Ջեֆ Ռեյնոլդի  «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» վերնագրով գրքի ընթերցանությունը։
 
 
 

 

15.05.2013 3:30pmՓոխհյուպատոսի այցը Վանաձորի ամերիկյան անկյուն

2013 թ. մայիսի 15-ին Վանաձորի ամերիկյան անկյունը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ-ի փոխհյուպատոս Ջեյ Զագուրսկուն:

15.05.2013 3:00pmԴպրոցից դեպի աշխատանք

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ՀՀ֊-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ սկսում է ՚՚իրականացնել «Դպրոցից դեպի աշխատանք» երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր Երևանում և ՀՀ մարզերում։