American Corner Gyumri

Միջոցառումներ

ԱՄՆ ներգաղթային մուտքի արտոնագրերի վիճակախաղի 2010թ. ծրագիր

3:00pm 22.10.2008

2008 թ-ի հոկտեմբերի 22-ին ԱՄՆ փոխհյուպատոս Մայք Սնայդերը հատուկ դասախոսություն վարեց Գյումրիի ամերիկյան անկյունում: Դասախոսության թեման էր` «2010 թ-ի ԱՄՆ Խաղարկային վիզաների ծրագիրը»: Դասախոսության ընթացքում փոխհյուպատոս Սնայդերը ներկայացրեց ծրագիրը և վիճակագրական տվյալներ բերեց, թե տարեկան քանի մարդ է ստանում Գրին քարտ: Ավելի քան 20 հոգի մասնակցում էին դասախոսությանը:

Հարց ու պատասխանի մասը տևեց ավելի քան մեկ ժամ: Մասնակիցները հարցեր տվեցին ոչ միայն խաղարկային, այլև` ընդհանրապես վիզաների մասին: Դասախոսությունից հետո ԱՄՆ դեսպանատան ներգաղթային վիզաների բաժնի ասիստենտը ներկայացրեց վեբ էջը և ցույց տվեց գրանցման կարգը:

Լուսանկարներ

Մայքը Սնայդերը Գյումրու Ամերիկյան անկյունում

Մայքը Սնայդերը Գյումրու Ամերիկյան անկյունում

Խմբանկար Մայք Սնայդերի հետ

Խմբանկար Մայք Սնայդերի հետ

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: