Միջոցառումներ
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը Գյումրու ամերիկյան անկյունում
4:00pm 27.11.2008
2008 թ-ի նոյեմբերի 27-ին Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) շրջանավարտ Գուրգեն Բալասանյանը ներկայացրեց Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը Գյումրու ամերիկյան անկյունում: Գուրգենը վերջերս է վերադարձել Միացյալ Նահանագներից, որտեղ նա մեկ տարի անցկացրել է, որպես ՅՈՒԳՐԵԴ ծրագրի շրջանավարտ: Նա իր փորձը կիսեց ամերիկյան անկյան անգլերեն խոսակցական ակումբի անդամների հետ և բացատրեց, թե ինչպես կարելի է դիմել ծրագրին և լրացնել հայտը: Նա ներկայացրեց իր համալսարանը և պատմեց Միացյալ Նահանգներում իր առօրյայի մասին: Գուրգենը պատմեց նաև, թե ինչպես է անցկացրել իր ազատ ժամանակը ԱՄՆ-ում, ինչպես է մասնակցել համայնքային աշխատանքներին: Շնորհանդեսից հետո Գուրգենը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին հայտի լրացման կարգի, վիզաների ստացման և ԱՄՆ-ում իր կյանքի մասին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |

