American Corner Gyumri

Միջոցառումներ

ԱՄՆ-ում սովորելու կրթական հնարավորություններ

3:00pm 04.03.2009

2009 թ-ի մարտի 4-ին Գյումրիի ամերիկյան անկյունը հյուրընկալեց մի խումբ ամերիկյան կրթական և մշակութային ոլորտի ներկայացուցիչների, որոնց թվում էին նաև ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Սյուզան Բրայդենստայնը և Հայաստանում Ամերիկյան խորհուրդների տնօրեն Էլվիրա Դանան: Եվրասիայի տարածքային կրթական խորհրդատվական կենտրոնների համակարգող Աննա Մերիլը դասախոսություն կարդաց «Կրթական հնարավորությունները Միացյալ Նահանգներում» թեմայով:

Նախքան տիկին Մերիլի ելույթը ներկաների համար ցուցադրվեց ամերիկյան համայնքային քոլեջների և համալսարանների մասին պատմող մի ֆիլմ: Մասնակիցները սովորեցին համալսարաններ դիմելու կարգի մասին: Ֆիլմի դիտումից հետո քննարկում ծավալվեց հյուրերի և հանդիպման մասնակիցների միջև: Մասնակիցները հետաքրքրված էին համալսարաններ դիմելու կարգի, արտաուսումնական գործունեության, ինչպես նաև միջազգային ուսանողների համար ֆինանսական օգնության հնարավորությունների մասին:

Հյուրերը ներկաներին խրախուսեցին դիմել ամերիկյան համայնքային քոլեջներ և համալսարաններ, և մասնավորապես նշեցին, որ Երևանի կրթական-խորհրդատվական կենտրոնը տրամադրում է հավաստի տեղեկատվություն ամերիկյան կրթական հնարավորությունների մասին: 20 ուսանողներ տարբեր համալսարաններից մասնակցեցին դասախոսությանը:

Լուսանկարներ

ԱՄՆ-ում սովորելու կրթական հնարավորություններ

ԱՄՆ-ում սովորելու կրթական հնարավորություններ

ԱՄՆ-ում սովորելու կրթական հնարավորություններ

ԱՄՆ-ում սովորելու կրթական հնարավորություններ

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: