American Corner Gyumri

Միջոցառումներ

Միջազգային ուսանողական ֆորում

2:00pm 30.03.2009

2009 թ-ի մարտի 30-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց Վանաձորի «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության անդամներին: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Միջազգային ուսանողական ֆորումը, որ տեղի է ունենալու հուլիսի 7-17-ը Դիլիջանում:

Միջազգային ուսանողական ֆորումը «Միջազգային երիտասարդական կոալիցիա» ճամբարի շարունակությունն է, որը կազմակերպվել էր անցած երկու տարիներին Վանաձորում և Դիլիջանում: Ճամբարի ծրագրերը նպատակ ունեն երիտասարդների մոտ զարգացնել ինքնաբացահայտում, հարգանք, վստահություն, թիմային աշխատանք, շփում, և ծրագրերի կազմակերպման հմտություններ:

Ծրագրերը նախատեսված են հիմնականում այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են միջազգային հարաբերություններով, իրավաբանության, բիզնեսի, լրագրության, կրթության և առողջապահության հարցերով:

Հանդիպումն սկսվեց ճամբարի մասին կարճ ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո հյուրերը քննարկեցին այս տարվա ֆորումի կազմակերպման մանրամասները: Ծրագիրը ներկայացրեցին ՖԼԵՔՍ-ի շրջանավարտներ Անի Ղուկասյանը և Նորա Մինասյանը: Ավելի քան 25 ուսանողներ մասնակցեցին միջոցառմանը:

Լուսանկարներ

ՖԼԵՔՍ-ի շրջանավարտներ Անի Ղուկասյանը և Նորա Մինասյանը Միջազգային ուսանողական ֆորում ճամբարը

ՖԼԵՔՍ-ի շրջանավարտներ Անի Ղուկասյանը և Նորա Մինասյանը Միջազգային ուսանողական ֆորում ճամբարը

Միջոցառման մասնակիցները

Միջոցառման մասնակիցները

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: