Միջոցառումներ
ԱՄՆ դեսպանությունը նշեց <<Երկրի օրը>> Գյումրու ամերիկյան անկյունում
3:00pm 22.04.2009
2009 թ-ի ապրիլի 22-ին ԱՄՆ դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր հրապարակային դասախոսություն նվիրված «Երկրի օրվան»: Ամերիկյան դեսպանատան քաղաքական բաժնի ադմինիստրատիվ ասիստենտ Ադելա Ռեննան խոսեց «Ամերիկյան ազգային արգելոցների» մասին ավելի քան 20 ուսանողների ներկայությամբ: Տիկին Ռեննան պատրաստել էր շնորհանդես ամերիկյան ազգային արգելոցների գեղեցիկ պատկերներով, որոնց մեջ մտնում էին Յելոուսթոունը, Յոսեմիթը, Սեքուոյան, Մաունթ Ռեյները և Գրանդ Կանյոնը: Ամերիկյան կառավարության լիազոր մարմինը, որը զբաղվում է բնական ռեսուրսների պահպանմամբ «Ազգային արգելոցների ծառայությունն» է: Ամեն տարի ավելի քան 300 միլիոն մարդ այցելում են արգելոցներ և ավելի քան 100 օտարերկրացի կամավորներ աշխատում են ԱՄՆ ազգային արգելոցներում:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |


