American Corner Gyumri

Միջոցառումներ

ԱՄՆ դեսպանատան ընդհանուր բաժնի վարիչը ներկայացրեց Սմիթսոնյան ինստիտուտը

3:00pm 13.05.2009

2009 թ-ի մայիսի 13-ին ԱՄՆ դեսպանատան ընդհանուր բաժնի վարիչ Չարլզ Քլեգը դասախոսություն կարդաց Սմիթսոնյան ինստիտուտի մասին: Պ-րն Քլեգը նեկայացրեց Սմիթսոնյան ինստիտուտի պատմությունը և նրա գործունեությունը մինչ օրս: Նա մասնավորապես նշեց, որ Սմիթսոնյան ինստիտուտը աշխարհում թանգարանների և գիտահետազոտական ինստիտուտների ամենամեծ համակարգն է, որն իր մեջ ներառում է 19 թանգարանններ, գրադարաններ, 9 գիտահետազոտական կենտրոներ և Ազգային կենդանաբանական այգին:

Այն ունի ավելի քան 136 միլիոն թանգարանային նմուշներ և արվեստի գործեր: Ինստիտուտի կայք էջն ունի ավելի քան 172 միլիոն օրական այցելու և այն հրատարակում է “Smithsonian” ամսաթերթը:

Պ-րն Քլեգը ներկայացրեց Սմիթսոնյան 5 հիմնական թանգարանները`Բնագիտության ազգային թանգարանը, Ամերիկյան պատմության ազգային թանգարանը, Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգին, Ուդզար Հազի անվան Տիեզերագնացության ազգային թանգարանը: Լուսապաստառների ցուցադրությանը հաջորդեց նաև վեբ կայքի ցուցադրում, որը ներկաներին հնարավորություն տվեց վիրտուալ ճանապարհորդություն կատարել դեպի Ազգային կենդանաբանական այգի:

Դասախոսությանը ներկա էին 12 ուսանողներ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից: Ներկա էր նաև ՅՈՒԳՐԵԴ 2009 ծրագրի հաղթողներից մեկը, ով շուտով կճանապարհորդի Վաշինգտոն և, իհարկե, կայցելի Սմիթսոնյան թանգարաններից որևէ մեկը:

Լուսանկարներ

ԱՄՆ դեսպանատան ընդհանուր բաժնի վարիչը ներկայացրեց Սմիթսոնյան ինստիտուտը

ԱՄՆ դեսպանատան ընդհանուր բաժնի վարիչը ներկայացրեց Սմիթսոնյան ինստիտուտը

Խմբանկար Չարլզ Քլեգի  հետ

Խմբանկար Չարլզ Քլեգի հետ

Այլ Անկյուններում

24.08.2010 1:30pmՉորս դասախոսություն Ամերիկյան Անկյունում
2010 թ.-ի օգոստոսի 24, 26, 31-ին և սեպտեմբերի 2-ին Ամերիկյան անկյունում կանցկացվի չորս դասախոսություն հետևյալ թեմաներով՝ «Ինչպես լրացնել հայտը», «Ինչպես գրել դիմումը», «Ինչպես պատրաստվել միջազգային թեսթերին (TOEFL,GRE, GMAT, SAT)», և «Ինչպես անցնել հարցազրույցը»:
06.08.2010 3:00pmԱնգլերենի ուղղագրության մրցույթ
2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 15:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց ուղղագրության մրցույթ անգլերենի միջակ իմացությամբ մասնակիցների համար` Սփելինգ Բի անվանումով:
05.08.2010 11:00amԱնգլերենի ուղղագրության մրցույթ սկսնակների համար
2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց անգլերենի ուղղագրության մրցույթ:
08.07.2010 3:00pmԿյանքը ԱՄՆ-ում
Հուլիսի 8-ին, ժամը 15:00-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ "Հայերը ամերիկյան անկյունում" շարքի հրապարակային դասախոսություն “Կյանքը ԱՄՆ-ում” թեմայով :