Միջոցառումներ
Հյուբերտ Համֆրի կրթաթոշակ ծրագիրը Գյումրիում
3:00pm 15.05.2009
2009թ. մայիսի 15-ին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Անահիտ Խաչատրյանը ներկայացրեց Հյուբերտ Համֆրի կրթաթոշակ ծրագիրը Գյումրու ամերիկյան անկյունում: Մասնակիցները իմացան ծրագրին դիմելու կարգը (ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.usa.am կայքում): Անահիտը քննարկեց նաև ծրագրի հիմնական պայմանները և հայտերի ներկայացման բնագավառները: Գյումրիի ամերիկյան անկյունում տեղի կունենա մեկ այլ հանդիպում հունիսի 12-ին, ժամը 14:00-ին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 24.08.2010 1:30pm | Չորս դասախոսություն Ամերիկյան Անկյունում 2010 թ.-ի օգոստոսի 24, 26, 31-ին և սեպտեմբերի 2-ին Ամերիկյան անկյունում կանցկացվի չորս դասախոսություն հետևյալ թեմաներով՝ «Ինչպես լրացնել հայտը», «Ինչպես գրել դիմումը», «Ինչպես պատրաստվել միջազգային թեսթերին (TOEFL,GRE, GMAT, SAT)», և «Ինչպես անցնել հարցազրույցը»: |
| 06.08.2010 3:00pm | Անգլերենի ուղղագրության մրցույթ 2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 15:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց ուղղագրության մրցույթ անգլերենի միջակ իմացությամբ մասնակիցների համար` Սփելինգ Բի անվանումով: |
| 05.08.2010 11:00am | Անգլերենի ուղղագրության մրցույթ սկսնակների համար 2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց անգլերենի ուղղագրության մրցույթ: |
| 08.07.2010 3:00pm | Կյանքը ԱՄՆ-ում Հուլիսի 8-ին, ժամը 15:00-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ "Հայերը ամերիկյան անկյունում" շարքի հրապարակային դասախոսություն “Կյանքը ԱՄՆ-ում” թեմայով : |

