American Corner Gyumri

Միջոցառումներ

Ապօրինի միջոցներով ձեռք բերված վկայություն

3:00pm 10.06.2009

2009 թ-ի հունիսի 10-ին Գյումրու Ամերիկյան անկյունում կազմակերպվել էր հերթական դասախոսությունը «Ապօրինի միջոցներով ձեռք բերված վկայություն» թեմայով: Դասախոսությունը վարեց ԱՄՆ դեսպանության իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը:

Պր-ն Քեսլերը դասախոսությունն սկսեց հարցով. «Եթե դուք լինեիք դատավորը, ինչ կանեիք, եթե վկան փոխեր իր վկայությունը»: Հետո նա խոսեց, թե ինչ պատճառներ կարող են լինել վկայության փոխելու համար, և թե դատավորը ինչպես պիտի վարվի նմանատիպ դեպքերում:

Այնուհետև պ-րն Քեսլերը խոսեց նաև երդվյալ ատենակալների համակարգի մասին, որը Հայաստանում չի կիրառվում: Նա նշեց, թե ով կարող է ներգրավվել դատապրոցեսում իբրև ատենակալ և թե ինչպես են նրանք ընտրվում: Նա նաև նշեց, որ որոշ դեպքերում այս համակարգը լավ չի աշխատում: Նա նաև ներկայացրեց, թե ինչպես է կատարվում ձերբակալությունը:
Մասնակիցները շատ ակտիվ էին. նրանք բազմաթիվ հարցեր տվեցին ձերբակալության գործընթացի, երդվյալ ատենակալների համակարգի և այլ թեմաների մասին:

Լուսանկարներ

Ապօրինի միջոցներով ձեռք բերված վկայություն

Ապօրինի միջոցներով ձեռք բերված վկայություն

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: