American Corner Gyumri

Միջոցառումներ

Ամերիկյան անկյունների չորրոդ տարեկան աշխատաժողովը Դիլիջանում

2:00pm 21.08.2009

2009 թ-ի օգոստոսի 18-20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան անկյունների չորրորդ տարեկան ժողովը, որը տեղի ունեցավ Դիլիջանում: Աշխատանքային ժողովին, որը կազմակերպել էր դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, մասնակցում էին բոլոր չորս անկյունների համակարգողները, տեղեկատվական մասնագետները, գրադարանների տնօրենները և օգնական գրադարանավարները:

Աշխատաժողովը բացեցին Վիեննայում տեղակայված տեղեկատվական ռեսուրսների մասնագետ Քեթրին Մարսիչեկը և Ներսես Հայրապետյանը: Ն. Հայրապետյանը ներկայացրեց անցած տարվա ընթացքում ամերիկյան անկյունների գործունեության ուրվագիծը: Ապա Գյումրիի, Վանաձորի և Կապանի անկյունների համակարգողները ներկայացրեցին իրենց հաշվետու զեկուցումները: Երևանի անկյան գործունեությունը ներկայացրեց Երևանի քաղաքային գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ծրագրային մասնագետ Ավետիք Պետրոսյանի ուսուցողական ելույթը նվիրված էր հեռարձակման ր վեբ կայքերում տեղադրելու նպատակով ստեղծվող աուդիո և տեսանյութերի խմբագրմանը: Մասնակիցները սովորեցին, թե ինչպես ավելի արդյունավետ օգտվել ԱՄՆ կառավարության կողմից իրենց տրամադրված թվային աուդիո և տեսասարքերից` կազմակերպված միջոցառումների մասին տեսանյութեր տեղադրելու համար ամերիկյան անկյունների վեբ կայքում և ՅուԹուբում: Համացանցից օգտվելու աստիճանը բավական ցածր է Հայաստանում, որը սակայն արագ աճի միտում ունի, և ամերիկյան անկյունները ներկայումս ջանքեր են գործադրում իրենց ունեցած ամենաժամանակակից տեխնոլոգիաները և սոցիալական հաղորդակցության միջոցները ծառայեցնելու հանրության սպասարկման գործին:

ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Սյուզան Բրայդենսթայնը զեկուցում, ներկայացրեց ինչպես շարադրել լուսաբանությունը թեմայով, որի ընթացքում նա օգտակար խորհուրդներ տվեց անգլերեն քերականության, գրավոր խոսքի ոճի վերաբերյալ, որը կօգնի ավելի լավ ներկայացնել ամերիկյան անկյունների գործունեությունը: Մի քանի լուսաբանություններ միասին ուսումնասիրելուց հետո, մասնակիցները բաժանվեցին փոքր խմբերի` շարադրելու իրենց ինքնուրույն լուսաբանումները` օգտագործելով Բրայդենսթայնի ներկայացրած խորհուրդներից շատերը:

Օգոստոսի 19-ին ամերիկյան անկյունների համակարգողները և գրադարանավարները մասնակցեցին Վաշինգտոնի հետ կենդանի ճեպազրույցին, որը վարեց Քեթի Մարսիչեկը: Նա նաև ներածական ելույթ ունեցավ վեբ ճեպազրույցները ամերիկյան անկյուններ ծրագրերում օգտագործելու վերաբերյալ: Մեկ ժամ տևողությամբ նիստի ընթացքում ծրագրերի տնօրեն Մարկ Բեթկան Վաշինգտոնից ցուցադրեց CoNx վեբ ճեպազրույցների հնարավորությունները, իսկ ամերիկյան անկյունների ծրագրի ընդհանուր համակարգող Բարբարա Քոնաթին խոսեց աշխարհի ամերիկյան անկյունների մասին: Մարսիչեկը նաև խոսեց համակարգողների մասնագիտական զարգացման և ամերիկյան անկյունների ծրագրերեի համար ստեղծված նոր ռեսուրսների մասին:

Կոնֆերանսին ներկայացված թեմաներից էին նաև «Ամերիկյան և միջազգային տոների ներառնումը անկյունների ծրագրերում» և «ԷԲՍԿՈ շտեմարանների օգտագործումը»: Ամերիկյան անկյունների առօյա խնդիրների տարբեր տեսանկյունների «ակվարիումային» տարբերակով քննարկումը աշխուժ բանավեճի վերածվեց, որի ժամանակ տեսակետներ հնչեցին, թե ինչպես անգլերենն իբրև մայրենի լեզու տիրապետող կամավորներ գտնել անկյուններում ծրագրեր վարելու համար, ինչպես նոր բաժանորդներ ներգրավել, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների հետ աշխատանքի և փաստագրական ֆիլմերի ցուցադրության կազմակերպման վերաբերյալ:

Ամերիկյան անկյունների համակարգողները և մնացած բոլոր մասնակիցները միմյանցից բաժանվեցին աշխատանքային բազմաթիվ նոր գաղափարներով, որոնք կներդրվեն գալիք տարում:

Լուսանկարներ

Խմբանկար, Ամերիկյան անկյունների չորրորդ աշխատաժողովի մասնակիցները

Խմբանկար, Ամերիկյան անկյունների չորրորդ աշխատաժողովի մասնակիցները

Գյումրու խումբը աշխատանքային պրոցեսում

Գյումրու խումբը աշխատանքային պրոցեսում

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: