Միջոցառումներ
Դասախոսություն նվիրված ԱՄՆ խաղարկային վիզաների 2011թ. ծրագրին
3:00pm 28.10.2009
2009 թ. հոկտեմբերի 28-ին ԱՄՆ դեսպանության հյուպատոս Ռոբերտ Ֆարքուհարը ամերիկյան անկյունում ներկայացրեց ԱՄՆ Խաղարկային վիզաների 2011 թ. ծրագիրը:
Դասախոսության ընթացքում Հյուպատոսը նկարագրեց ծրագիրը և ներկայացրեց վիճակագրական տվյալներ այն մասին թե աշխարհում քանի մարդ է տարեկան, այսպես ասած «գրին քարտ» ստանում:
Հարց ու պատասխանը տևեց ավելի քան մեկ ժամ: Մասնակիցները շատ հարցեր տվեցին ծրագրի և ծրագրին դիմելու կարգի մասին: Հյուպատոսը խորհուրդ տվեց նախքան կարևոր որոշումներ կայացնելը, ինչպիսին է ասենք տուն վաճառելը, սպասել ծրագրի գործընթացի ավարտին: ԱՄՆ դեսպանատան ներգաղթային վիզաների հարցով ասիստենտը օգնում էր թարգմանության հարցում, ինչպես նաև պատասխանում ծրագրի մասին որոշ հարցերի:
Ավելի քան 20 հոգի մասնակցեցին ծրագրին և սովորեցին, թե ինչպես դիմել ծրագրին:
Եթե հարցեր ունեք ԱՄՆ Խաղարկային վիզաների ծրագրի մասին, խնդրում ենք հարցերն ուղղել ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնին հետևյալ էլեկտրոնային հասցեով` IVYerevan@state.gov
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |

