Միջոցառումներ
Ամերիկյան անկյունում նշվեց "Միջազգային կրթության շաբաթը"
3:00pm 19.11.2009
2009 թ-ի նոյեմբերի 19-ին, Գյումրիի ամերիկյան անկյունում, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների, Իտալիայից և Լեհաստանից հյուրերի մասնակցությամբ կազմակերպվել էր միջոցառում` նվիրված «Միջազգային կրթության շաբաթին»:
Միջոցառումը բաղկացած էր երեք մասից` միջազգային կրթական համակարգերի տարբերությունները, Ամերիկյան ավագ դպրոցը, որը ներկայացրեց FLEX ծրագրի մի շրջանավարտ, և Հայաստանի կրթական համակարգը:
Լեհաստանից և Իտալիայից հյուրերը և Խաղաղության կորպուսի կամավորները ներկայացրեցին իրենց երկրների կրթական համակարգերը,իսկ Ամերիկյան անկյան մշտական օգտվողներից մեկը ներկայացրեց Հայաստանի կրթական համակարգը: Քննարկումը հնարավորություն տվեց համեմատել տարբեր կրթական համակարգերը և աշխատանքի փորձը:
Երկու FLEX ծրագրի շրջանավարտներ պատմեցին ամերիկյան ավագ դպրոցում ունեցած իրենց փորձի մասին, թե ինչը նրանց դուր եկավ և ինչը` ոչ: Նրանք ցույց տվեցին նաև հուշանվերները, որոնք բերել էին իրենց դպրոցներից: Քննարկման վերջում խումբը բաժանվեց 3 մասի, և միասին քննարկեցին Հայաստանի դպրոցների և համալսարանների առավելությունները և թերությունները: Ավելի քան 20 հոգի մասնակցում էին միջոցառմանը:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 27.03.2010 1:00pm | Վավերագրական ֆիլմաշար Մարտ ամսից սկսած` յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը, ժամը 13.00- ին, Ամերիկյան անկյունը կցուցադրի “National Geographic”-ի վավերագրական ֆիլմաշար: |
| 03.03.2010 2:00pm | Սմիթսոնյան ինստիտուտը 2010 թ. մարտի 3-ին ժամը 14:00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վանաձորի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 27.02.2010 1:00pm | Ֆուլբրայթյան պատմություններ`Վաշինգտոն Փետրվարի 27-ին, տեղի ունեցավ Երևանի ամերիկյան անկյան «Հայերը ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 20.02.2010 1:00pm | Ամերիկայի միացյալ խոհանոցները 2010 թ. փետրվարի 20-ին,Երևանի ամերիկյան անկյունը կազմակերպեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |

