Միջոցառումներ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության
12:00pm 25.11.2009
Դադարեցնել կանանց դեմ բռնությունները
2009թ-ի նոյեմբերի 25-ին Գյումրու ամերիկյան անկյունը, Երևանում ԱՄՆ դեսպանության և Գյումրիի «Աջակից» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղանի քննարկում` նվիրված «Կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային» օրվան: ԱՄՆ դեսպանության իրավախորհրդատու Սթիվ Կեսլերը հատուկ հրավիրված էր Գյումրու ամերիկյան անկյուն` այս թեման քննարկելու համար:
Պր-ն Կեսլերը ներկայացրեց ԱՄՆ-ում ընտանեկան բռնությունների մասին օրենսդրությունը, իրպես նաև, թե ի՞նչ օգնություն է տրամադրվում կառավարության կողմից: Նա նշեց, որ Միացյալ Նահանգներում կան հատուկ կացարաններ բռնության ենթարկվածների համար: Քննարկման մեկ այլ թեմա էր պարտադիր հոգեբանական խորհրդատվությունը` բռնություն իրականացնողների համար:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին ընտանեկան բռնությունը Գյումրիում` նշելով, որ շատ դեպքերում հայ կանայք խուսափում են հայտնել նմանատիպ դեպքերի մասին: Նշվեց նաև, որ Հայաստանում եթե ունենանք օրենք ընտանեկան բռնությունների մասին, ապա իրադրությունը որոշ չափով կարող է բարելավվել:
Ավելի քան 30 մասնակից 7 հասարակական կազմակերպություններից ներկա էին քննարկմանը: Մեկ տեղական հեռուստաընկերություն և 3 շաբաթաթերթ լուսաբանեցին միջոցառումը:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |


