Միջոցառումներ
Նյու Յորքն իբրև աշխարհի մայրաքաղաք
3:00pm 09.12.2009
2009 թ-ի դեկտեմբերի 9-ին, Գյումրիի ամերիկյան անկյունը և Հայաստանի ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էին հանրային դասախոսություն «Նյու Յորքն իբրև աշխարհի մայրաքաղաք» թեմայով: Դասախոսությունը վարեց ԱՄՆ դեսպանության տարածքային անվտանգության մասնագետ Գորդոն Գեցը:
Պր-ն Գեցը բացատրեց, որ Նյու Յորքը բաղկացած 5 քաղաքային շրջաններից` Մանհեթեն, Սթեյթըն Այլենդ, Բրոնքս, Բրուքլին և Քուինզ: Նա խոսեց յուրաքանչյուր քաղաքային շրջանի մասին, նշելով, թե որքան մարդ է ապրում այնտեղ, ապա ներկայացրեց տեսարժան վայրերը: Գորդոն Գեցը մասնավորապես խոսեց Ազատության արձանի, Կենտրոնական զբոսայգու, Բրոդվեյի և Էմփայր Սթեյթ Բիլդինգի մասին:
Դասախոսությունից հետո մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին Գորդոն Գեցին, որից հետո Նյու Յորքի մասին ֆիլմ ցուցադրվեց: Ավելի քան 20 ուսանողներ և ուսուցիչներ հետաքրքիր փաստեր իմացան Նյու Յորք քաղաքի մասին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |

