American Corner Gyumri

Միջոցառումներ

Նյու Յորքն իբրև աշխարհի մայրաքաղաք

3:00pm 09.12.2009

2009 թ-ի դեկտեմբերի 9-ին, Գյումրիի ամերիկյան անկյունը և Հայաստանի ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էին հանրային դասախոսություն «Նյու Յորքն իբրև աշխարհի մայրաքաղաք» թեմայով: Դասախոսությունը վարեց ԱՄՆ դեսպանության տարածքային անվտանգության մասնագետ Գորդոն Գեցը:

Պր-ն Գեցը բացատրեց, որ Նյու Յորքը բաղկացած 5 քաղաքային շրջաններից` Մանհեթեն, Սթեյթըն Այլենդ, Բրոնքս, Բրուքլին և Քուինզ: Նա խոսեց յուրաքանչյուր քաղաքային շրջանի մասին, նշելով, թե որքան մարդ է ապրում այնտեղ, ապա ներկայացրեց տեսարժան վայրերը: Գորդոն Գեցը մասնավորապես խոսեց Ազատության արձանի, Կենտրոնական զբոսայգու, Բրոդվեյի և Էմփայր Սթեյթ Բիլդինգի մասին:

Դասախոսությունից հետո մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին Գորդոն Գեցին, որից հետո Նյու Յորքի մասին ֆիլմ ցուցադրվեց: Ավելի քան 20 ուսանողներ և ուսուցիչներ հետաքրքիր փաստեր իմացան Նյու Յորք քաղաքի մասին:

Լուսանկարներ

Նյու Յորքը աշխարհի մայրաքաղաք

Նյու Յորքը աշխարհի մայրաքաղաք

Խմբանկար Գորդոն Գեցի հետ

Խմբանկար Գորդոն Գեցի հետ

Այլ Անկյուններում

24.08.2010 1:30pmՉորս դասախոսություն Ամերիկյան Անկյունում
2010 թ.-ի օգոստոսի 24, 26, 31-ին և սեպտեմբերի 2-ին Ամերիկյան անկյունում կանցկացվի չորս դասախոսություն հետևյալ թեմաներով՝ «Ինչպես լրացնել հայտը», «Ինչպես գրել դիմումը», «Ինչպես պատրաստվել միջազգային թեսթերին (TOEFL,GRE, GMAT, SAT)», և «Ինչպես անցնել հարցազրույցը»:
06.08.2010 3:00pmԱնգլերենի ուղղագրության մրցույթ
2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 15:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց ուղղագրության մրցույթ անգլերենի միջակ իմացությամբ մասնակիցների համար` Սփելինգ Բի անվանումով:
05.08.2010 11:00amԱնգլերենի ուղղագրության մրցույթ սկսնակների համար
2010թ. օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին Կապանի ամերիկյան անկյունը դպրոցականների համար կազմակերպեց անգլերենի ուղղագրության մրցույթ:
08.07.2010 3:00pmԿյանքը ԱՄՆ-ում
Հուլիսի 8-ին, ժամը 15:00-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ "Հայերը ամերիկյան անկյունում" շարքի հրապարակային դասախոսություն “Կյանքը ԱՄՆ-ում” թեմայով :