Միջոցառումներ
Կալիֆորնիայի ոսկու տենդը
2:00pm 10.02.2010
2010 փետրվարի 10-ին, ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Դանիել Հասթինգսը, դասախոսություն վարեց Գյումրու ամերիկյան անկյունում «Կալիֆոռնիայի ոսկու տենդի» մասին: Պր-ն Հասթինգսը, նախևառաջ ներկայացրեց ինքն իրեն, այնուհետև խոսեց 1992-94 թթ Հայաստանում որպես Խաղաղության կորպուսի կամավոր իր փորձի մասին:
Այնուհետև պր-ն Հասթինգսը ներկայացրեց Կալիֆորնիայի Ոսկու տենդի պատմությունը, թե ինչպես այն սկսվեց, ինչպիսի քաղաքական և ազգագրական ազդեցություն ունեցավ այն` արևմտյան և այլ երկրներից դեպի Կալիֆորնիա մեծ գաղթի արդյունքում: Նա ներկայացրեց Ոսկու տենդի հայտնի պիոներներին` Ջոան Ավգուստ Սատտերին և Ջեյմս Մարշալին, որոնք հայտնաբերեցին ոսկին Կոլոմայում`Կալիֆոռնիա, 1848 թ-ին: Պր-ն Հասթինգսը նաև ներկայացրեց Ոսկու տենդի հայտնի գործարարներ` Ֆիլիպ Արմորին, Լիվայ Ստրաուսին և Սամուել Ստուդեբեկերին: Մասնակիցները նաև իմացան Ոսկու տենդի ամենահայտնի մարդկանցից մեկի` Սամուել Կլեմենսի մասին, որն աշխարհին ավելի հայտնի է Մարկ Տվեն անունով: Վերջապես նա խոսեց նաև Միացյալ Նահանգների վաղ հանքարդյունաբերության մասին, և թե ինչպես են մարդիկ ապրել այդ ժամանակ:
Դասախոսությունից հետո մասնակիցները տարաբնույթ հարցեր ուղղեցին պր-ն Հասթինգսին: Ավելի քան 15 մասնակիցներ տարբեր համալսարաններից, ինչպես նաև Խաղաղության կորպուսի կամավորներ ներկա էին դասախոսությանը:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |

