Միջոցառումներ
Զենքի կրման իրավունքը Միացյալ Նահանգներում
2:00pm 10.03.2010
2010 թ-ի մարտի 10-ին ԱՄՆ դեսպանության իրավախորհրդատու Սթիվ Կեսլերը Գյումրու ամերիկյան անկյունում դասախոսություն կարդաց «Զենքի կրման իրավունքը Միացյալ Նահանգներում» թեմայով:
Հրավիրված խոսնակը ներկայացրեց օրենքները, որոնք թույլ են տալիս զենք կրել, կրելու իրավունքի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում վաճառքում եղած զենքի միջին արժեքի մասին:
Կեսլերը մասնակիցների հետ միասին քննարկեց սպանությունների, զինված հարձակումների, և ինքնասպանությունների մասին վիճակագրական տվյալները: Նա նաև նշեց, որ կան դեպքեր, երբ մարդիկ դատվում են զենք կրելու, այլ ոչ թե ինքնապաշտպանության նպատակով մարդ սպանելու համար:
Պատիժը տարբեր դեպքերի համար տարբեր է և մեղավոր կամ անմեղ ճանաչելը կարող է կախված լինել, թե որոշումը ով է կատարելու` դատավորը, թե ատենակալները:
Ավելի քան 15 մասնակիցներ ներկա էին դասախոսությանը:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |


