American Corner Gyumri

Միջոցառումներ

Ֆուլբրայթյան պատմություններ` Վաշինգտոնապատում

3:00pm 13.04.2010

2010թ. ապրիլի 13-ին, Գյումրու ամերիկյան անկյունում տեղի ունեցավ «Հայերը ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: «Ֆուլբրայթյան պատմություններ` Վաշինգտոնապատում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ֆուլբրայթ ծրագրի 2007-2008թթ. շրջանավարտ Աստղիկ Շահխաթունին:

Աստղիկ Շահխաթունին երկրի մայրաքաղաքի հուշարձանների, կառույցների մասին պատմող կատակներով և նկարներով ներկայացրեց Միացյալ Նահանգների ականավոր նախագահներին, հիմնադիր հայրերին և այլ նշանավոր մարդկանց և իրադարձությունները: Մասնակիցները ծանոթացան նաև ԱՄՆ մայրաքաղաքի հատակագծին, որը ԱՄՆ Կոնգրեսի շենքը քաղաքի կենտրոնում տեղակայելու միջոցով` մատնանշում է օրենսդրության կարևորությունը: Աստղիկը խոսեց նաև նշանավոր մարդկանց և շենքերի մասին, որոնք ներկայացված են ԱՄՆ թղթադրամների վրա: Նա նաև ներկայացրեց շքեղ ձևավորված Սպիտակ տան գունագեղ սենյակները, Կոնգրեսի գրադարանի տպավորիչ ճեմասրահը, ինչպես նաև քաղաքի թանգարանները և զբոսայգիները:

Դասախուսությունից հետո Աստղիկը պատրաստել էր հարցաշար իր դասախոսության վերաբերյալ: Աստղիկն իր ամբողջ դասախոսության ընթացքում ապահովեց մասնակիցների ակտիվ մասնակցությունը:

Ավելի քան 15 հոգի, տարբեր համալսարաններից ներկա էին դասախոսությանը:

Լուսանկարներ

Ֆուլբրայթյան պատմություններ` Վաշինգտոնապատում

Ֆուլբրայթյան պատմություններ` Վաշինգտոնապատում

Խմբանկար` Աստղիկ Շահխաթունու հետ

Խմբանկար` Աստղիկ Շահխաթունու հետ

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: