Միջոցառումներ
Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման ուրվագծերը
3:00pm 12.05.2010
2010թ. մայիսի 12-ին Գյումրու ամերիկյան անկյունը ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր հանրային դասախոսություն` “Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման ուրվագծերը” թեմայով: Հրավիրված խոսնակն էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարության հարցերով գրասենյակի ղեկավար` Ջորջ Զարիցկին:
Պր-ն Զարիցկին իր դասախոսությունը սկսեց խոսելով քաղաքացիական պատերազմի մասին: Նա պատմեց, թե դա ինչպես փոխեց ամերիկացիների բարոյական հայեցակարգը: Նա նաև նշեց, որ Քաղաքացիական պատերազմը`լայն իմաստով, պայքար էր առաքինության և ազատության համար, իսկ ավելի նեղ իմաստով, դա պայքար էր ստրկությանը վերջ տալու համար: Քաղաքացիական պատերազմից հետո, համենայն դեպս համաձայն սահմանադրության, աֆրո-ամերիկացիներին տրվեցին սպիտակամորթների հետ հավասար իրավունքներ:
Պր-ն Զարիցկին իր դասախոսության մնացած մասը բաժանեց երեք հատվածների` վաղ ժամանակներ` սկսած 1948 թ-ից, երբ նախագահ Թրումենի կողմից 8802 հրամանագիրը տարածվեց բոլորի վրա, որի համաձայն հաստատվեց բուժում ստանալու հավասար իրավունքը, ինչպես նաև բոլոր ռասսաների և կրոնների մարդկանց հնարավորություն տրվեց ծառայել բանակում:
Երկրորդ ժամանակահատվածի ընթացքում`1955-1968թթ, առանց բռնությունների ընդվզումները և քաղաքացիական անհնազանդությունը ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսացան` ակտիվիստների և կառավարության ղեկավարների միջև: Ընդվզումները և քաղաքացիական անհնազանդությունը մի շարք բոյկոտների պատճառ դարձան, որոնցից կարելի է նշել Մոնտգոմերի ավտոբուսների ցանցի բոյկոտը:
Մարտին Լյութեր Քինգ կրտսերը, Մոնտգոմերիի զարգացման ասոցիացիայի նախագահն էր, այն կազմակերպության, որը ղեկավարում էր բոյկոտը: Ընդվզումը Քինգին դարձրեց ազգային առաջնորդներից մեկը: Նրա պերճախոս կոչերը `ուղղված քրիստոնյա եղբայրությանը և ամերիկյան իդեալիզմին, դրական կարծիք ձևավորեցին Հարավում և նրանից դուրս գտնվող մարդկանց վրա:
Վերջապես պր-ն Զարիցկին նշեց, որ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր էլ կարող երևակայել, որ Միացյալ Նահանգները կունենա աֆրո-ամերիկացի նախագահ: Օբամայի ընտրությունները ցույց տվեցին, թե ԱՄՆ-ը որքան է փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում:
Չնայած այս բոլոր փոփոխություններին ռասսայական խտրականությունները դեռևս առկա են, թե Միացյալ Նահանգներում և թե մյուս երկրներում:
Դասախոսությանը ներկա ուսանողները բազմաթիվ հարցեր տվեցին հյուրին:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 18.02.2012 1:00pm | Բուսակերությունը Միացյալ Նահանգներում Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 01.02.2012 1:00pm | Կքաղես փոթորիկ Հարգելի բարեկամներ, Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը: |
| 17.12.2011 1:00pm | Միացյալ Նահանգների Ազգային արգելոցները Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը: |
| 16.12.2011 3:00pm | Գլխարկով կատուն 2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: |

