American Corner Gyumri

Միջոցառումներ

ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան հինգերորդ տարեդարձը

1:50am 02.08.2010

Հուլիսի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան գործունեության հինգերորդ տարեդարձը:
Իր բացման խոսքում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերին Ռոբլին ասաց. «Ամերիկյան անկյունները օգնում են ընդլայնել փոխըմբռնումը Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև` վերջինիս մասին տեղեկատվությունը տարբեր ձևաչափերով Հայաստանում հասանելի դարձնելու միջոցով »:
Հյուրընկալող գրադարանի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց ԱՄՆ դեսպանատան հետ 5-ամյա հաջող համագործակցությունը:
Այս ուրախ առիթով ԱՄՆ դեսպանատունը Ամերիկյան անկյանը նվիրեց երկու նոր համակարգիչ և ավելի քան 100 անգլերենի քերականության ձեռնարկներ և գեղարվեստական գրքեր, ինչպես նաև դասագրքեր և թեսթերի գրքեր:
Հայաստանում «Ամերիկյան անկյուններ» ծրագիրը պաշտոնապես սկսվել է 2005թ-ի ապրիլին, երբ ԱՄՆ դեսպանությունը հիմնադրեց առաջին անկյունը Երևանում: ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը և Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնը համագործակցում են հզորացնելու ծրագիրը և հարստացնելու առաջարկվող ծառայությունների ցանկը: Անցած տարիների ընթացքում ավելի քան 28 հազար մարդ է այցելել Գյումրու ամերիկյան անկյուն, որոնք այստեղ ընթերցել են հազարավոր գրքեր և հանդեսներ, մասնակցել հանրային դասախոսությունների, սեմինարների, ակումբային հանդիպումների և անգլերենի դասերի, որոնք վարում են ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները:
Պաշտոնական արարողությունից հետո ավելի քան 70 հրավիրվածներ վայելեցին ամերիկյան անկյան երեխաների ակումբի պատրաստած «Երեք արջերի հեքիաթը» ներկայացումը, որը բեմադրել էր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էլիզաբեթ Ալլենը: Գյումրում գործող բոլոր երեք հեռուստաալիքները՝ Ցայգ, ԳԱԼԱ, Շանթ լուսաբանեցին միջոցառումը: Հրավիրվածների մեջ էին նաև տեղի համալսարանների ռեկտորներ, պրոռեկտորներ, ուսանողներ և ԱՄՆ կառավարության կրթական և փոխանակային ծրագրերի շրջանավարտներ:

Գործունեության հինգ տարիների ընթացքում ամերիկյան անկյունը Գյումրիում ամերիկյան ուսումնասիրությունների և անգլերեն լեզվի կենտրոնի համբավ է ձեռք բերել: Անկյունը ուսանողների համար հաճելի վայր է դարձել միմյանց հետ շփվելու, ինտերնետից օգտվելու, ինչպես նաև Միացյալ Նահանգների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Լուսանկարներ

ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան հինգերորդ տարեդարձը

ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան հինգերորդ տարեդարձը

ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան հինգերորդ տարեդարձը

ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան հինգերորդ տարեդարձը

ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան հինգերորդ տարեդարձը

ԱՄՆ դեսպանությունը նշանավորեց Գյումրու ամերիկյան անկյան հինգերորդ տարեդարձը

Այլ Անկյուններում

18.02.2012 1:00pmԲուսակերությունը Միացյալ Նահանգներում
Շաբաթ, փետրվարի 18-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
01.02.2012 1:00pmԿքաղես փոթորիկ
Հարգելի բարեկամներ,
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Սթենլի Կրամերի ''Կքաղես փոթորիկ'' ֆիլմի դիտւմ-քննարկմանը:
17.12.2011 1:00pmՄիացյալ Նահանգների Ազգային արգելոցները
Շաբաթ, դեկտեմբերի 17-ին Երևանի ամերիկյան անկյունը հյուրընկալեց «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությունը:
16.12.2011 3:00pmԳլխարկով կատուն
2011-ի դեկտեմբերի 9-ին Կապանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ ՛՛ Գլխարկով կատուն՛՛ գրքի ընթերցանություն և հեռուստատեսային դասականի ցուցադրություն: