American Corner Gyumri

Միջոցառումներ

ԶԼՄ-ներին նվիրված կլոր սեղան քննարկում

1:45pm 27.05.2011

2011թ. մայիսի 27-ին Գյումրու Ամերիկյան անկյունը ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպեց կլոր-սեղան քննարկում ԶԼՄ-ների իրավապաշտպան Ջեյն Քրթլիի և ուսանողների հետ:

Տիկին Քիրթլին ներկայացավ և խոսեց իր վերջերս հրատարակած գրքի մասին: Հետո նա ուսանողների հետ քննարկում վարեց ԶԼՄ-ների իրավունքների հետ կապված թեմաներով: Ուսանողները հետաքրքրված էին Հայաստանում և ԱՄՆ-ում խոսքի ազատության հարցերով: Քննարկվեց նաև զրպարտության և վիրավորանքի մասին օրենքը և անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Մոտ 15 մարդ մասնակցեց քննարկմանը: Հաճախել էին ուսանողներ տարբեր կրթական հաստատություններից, ներառյալ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Ներկա էին նաև տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկումը շատ հետաքրքիր և կարևոր էր, քանի որ ուսանողները սովորեցին լրագրողների իրավունքների և դրանց հետ կապված տարբեր օրենքների մասին: Այն նաև իրենց օգնեց զարգացնել բանավոր անգլերենի հմտությունները:

Լուսանկարներ

Ջեյն Քրթլին ուսանողների հետ կլոր սեղան քննարկմանը

Ջեյն Քրթլին ուսանողների հետ կլոր սեղան քննարկմանը

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: