Միջոցառումներ
ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի այցը Գյումրու ամերիկյան անկյուն
2:00pm 21.06.2011
2011թ. հունիսի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն այցելեց Գյումրու ամերիկյան անկյուն:
Պարոն Բրյուս Դոնահյուն ծանոթացավ գրքերի հավաքածուին և ականատես եղավ Գյումրու ամերիկյան անկյան խմբակներից «Կարճ պատմվածքների խմբակ»-ի քննարկմանը: Խմբակը վարում էր ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Ջուդիթ Էնդերսը: Խմբակի անդամները ընթերցում էին Ուիլյամ Սարոյանի «Կոտրված անիվ» կարճ պատմվածքը: Սրան հետևեց քննարկում ուսանողների հետ:
Պարոն Բրյուս Դոնահյուն շրջայց կատարեց Գյումրու ամերիկյան անկյունում և Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հյուրընկալող գրադարանում և զրուցեց գրադարանավարների հետ: Գյումրու ամերիկյան անկյան համակարգող Սիրանուշ Խաչատրյանը պատմեց, թե երբ է հիմնադրվել Գյումրու ամերիկյան անկյունը և ինչպես է այն գործում:
Պարոն Բրյուս Դոնահյունի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր, քանի որ նա հնարավորություն ունեցավ անմիջականորեն դիտարկել Գյուրմու ամերիկյան անկյան աշխատանքը, հանդիպել ընթերցողների և խմբակի անդամների հետ, ինչպես նաև շրջայց կատարել Շիրակի մարզի միակ տեխնիկական գրադարանում:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |

