American Corner Gyumri

Միջոցառումներ

Դասախոսություն նվիրված ամերիկյան երկու նշանավոր համալսարանների

2:00pm 26.10.2011

2011թ, հոկտեմբերի 26-ին Գյումրու ամերիկյան անկյունը ԱՄՆ դեսպանատան և ԱՅՐԵՔՍ Հայաստանի հետ համատեղ կազմակերպեց հանրային դասախոսություն «Համալսարանական կյանքը Ջորջ Վաշինգտոնի համասարանում» և « Երիտասարդ դասախոսների փոխանակման ծրագիրը և Վայոմինգի համալսարանում իմ փորձառությունը» թեմաներով: Մեր խոսնակներն էին ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի պաշտոնյա Մեգան Բոլդինը և Երիտասարդ դասախոսների փոխանակման (JFDP) 2008 թ. շրջանավարտ Գայանե Գրիգորյանը: Մոտ 25 հոգի, այդ թվում`դպրոցի ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և մարդիկ, որոնք տիրապետում են անգլերեն լեզվի հմտություններին` ներկա էին դասախոսությանը:

Սկզբում հանդես եկավ Մեգան Բոլդինը: «Համալսարանական կյանքը ԱՄՆ-ում դասախոսությունների ծրագրի» համակարգող Ալեքսան Շագաֆյանը թարգմանում էր նրա խոսքը: Մեգանը ներկայացրեց Վաշինգտոնի համալսարանի շենքի և տարածքի վառ նկարագրությունը: Մեգանը ասաց, որ համալսարանը գտնվում է Վաշինգտոն քաղաքի կենտրոնում, և որ երբեմն կարելի է տեսնել կարևոր քաղաքական գործիչների համալսարանի շրջակայքում: Մեգանը մանրամասնորեն ներկայացրեց համալսարան դիմելու պայմանները: Նա խոսեց սեմինարների և դասախոսությունների մասին, որոնք անցկացվում են ԱՄՆ կառավարության համար աշխատող պաշտոնյաների կողմից: Մեգանը նշեց, որ շատ մեծ նշանակութուն է տրվում կամավոր աշխատանքին, և որ ուսանողների մեջ կան առաջնորդներ, որոնք կազմակերպում են այդպիսի աշխատանքները և երբեմն էլ վճարում են մյուս ուսանողներին: Իր խոսքի վերջում Մեգանը ավելացրեց, որ համալսարանը ունի մեծ միջազգային համայնք, և որ ինքը ուրախ կլիներ իմանալ, որ այնտեղ սովորում են նաև հայ ուսանողներ:

Մեգանից հետո հանդես եկավ ԵԴՓԾ շրջանավարտ Գայանե Գրիգորյանը: Նա ասաց, որ այդ ծրագիրը նոր հորիզոններ է բացում համալսարանական դասախոսների, ֆակուլտետային և վարչական անձնակազմի համար: Նա նշեց, որ որպես ուսանող նա հետաքրքրված էր կամավորական աշխատանքով և համայնքային գործունեությամբ: Գայանեն ասաց, որ այն ժամանակի ընթացքում, որն ինքը անցկացրել է Վայոմինգի համալսարանում կարողացել է ձեռք բերել լավ գիտելիքներ ԱՄՆ կրթական համակարգի մասին: Գայանեն մասնակցել է հոգաբարձուների խորհրդի ժողովներին, ինչպես նաև տարբեր ժամանցային միջոցառումների: Նա ասաց, որ ոչինչի հետ չի կարող համեմատել այն գիտելիքները և փորձը, որը նա ձեռք է բերել Վայոմինգի համալսարանում անցկացրած ուսանողական տարիներին: Դասախոսության վերջում Գայանեն բոլորին խրախուսեց դիմել Վայոմինգի կամ մեկ այլ ամերիկյան համալսարան և ձեռք բերել գիտելիքներ տարբեր կրթական ոլորտներում:

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: