Միջոցառումներ
Հելոուինի խնջույք Գյումրու Ամերիկյան Անկյունում
3:00pm 31.10.2011
Հոկտեմբերի 31-ին Գյումրու Ամերիկյան Անկյունը ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպեց <<Հելոուին>>-ի խնջույք: Շատ հյուրեր էին հրավիրված՝ Խաղաղության կորպուսի կամավորներ, <<Դեղձանիկ>> երգչախմբի երեխաները և Գյումրու Ամերիկյան Անկյան այցելուները: Բոլորը քաղցրեղեն ու կոնֆետներ էին բերել,իսկ Ամերիկյան Անկյան համակարգողը պատրաստել էր դդմաձև տորթ: Բոլորը ուրախ էին <<Հելովին>>-ը տոնելու համար: <<Դեղձանիկ>> երգչախմբի երեխաները ,որպես նվեր Ամերիկյան Անկյանը, պատրաստել էին <<Հելովինին>> նվիրված հանդես, որը կազմված էր <<Հելովին>>-ին նվիրված ոտանավորներից և երգերից: Հանդեսից հետո բոլորը դիտեցին <<Հելովին>>-ի վերաբերյալ Ամերիկյան Անկյան կորդինատորի պատրաստած նյութը,որը ներառում էր որոշ ինֆորմացիա <<Հելովին>> տոնի պատմությունից, դրա ծակումնաբանությունից և սովորույթներից: Ներկայացումից հետո տեղի ունեցավ դդումը կտրելու,ձևավորելու արարողությունը: Խաղաղության կորպուսի կամավոր Դերն Գլենը ձևավորում էր դդումը,իսկ <<Դեղձանիկ>>-ի երեխաները համապատասխան երգ էին երգում: Ապա Դերնը ձևավորած դդումը դարձրեց Ջեք-լուսարձակ:Կամավոր Ջոն Քելին պատմեց երեխաներին <<Հնարք և Վարվեցողություն>> խաղի մասին: Երեխաները խաղեր խաղացին Մարիսա Վալդեսի հետ:Կամավոր Մայքլ Բրազը դաշնամուր նվագեց: Նա նվագակցում էր երգող կամավորներին: Երեխաները և մեծահասակները երջանիկ ժպտում էին միջոցառման ամբողջ ընթացքում և այդ պայծառ ժպիտներ էին,որ հաստատեցի ,որ <<Հելովին>>-ի տոնակատարությունը Գյումրու Ամերիկյան Անկյունում հաջողված է:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |