Միջոցառումներ
Դեթրոյթ. ավերակների քաղաք թե՞ ռենեսանս
2:30pm 23.11.2011
Նոյեմբերի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց ԱՄՆ Ֆուլբրայթ դասախոս Սթիվեն Յուսիթալոյին, որը հանրային դասախոսություն կարդաց «Դեթրոյթ. ավերակների քաղաք, թե՞ ռենեսանս»:
Սկզբում Ներսես Հայրապետյանը ներկաներին ներկայացրեց Վոլտեր Իսաակսոնի «Սթիվ Ջոբս» գիրքը, որը Գյումրու ամերիկյան անկյան այցելուներին շատ էր հետաքրքրել: Ապա պարոն Հայրապետյանը ներկայացրեց օրվա բանախոսին`Յուսիթալոյին:
Յուսիթալոն իր դասախոսությունը սկսեց փոքրիկ ուսուցողական ցրույցով: Նա այնպես ներկայացրեց թեման, որ բոլոր ներկաները պատկերացում կազմեն ժամանակակից Դեթրոյթի մասին: Քաղաքի կենտրոնը ամբողջությամբ ավերակների մեջ էր: Երբեմնի խոշոր արդյունաբերական քաղաքը ավերակների էր վերածվել:
Իր խոսքում Յուսիթալոն նշեց, որ Դեթրոյթում գործազրկության մեծ խնդիր կա, քանի որ շատ խոշոր գործարաններ են փակվել: Նա նաև անդրադարձավ կրթական ոլորտին՝ նշելով, որ դժվար է տեսնել աշակերտ կամ ուսանող տղաների, քանի որ նրանք համարյա բոլորը բանտերում են: Նա ասաց, որ Դեթրոյթի բնակչությունը վախենում է զբոսնել դրսում, նույնիսկ առավոտյան կամ ցերեկը: Յուսիթալոն նշեց, որ շոու բիզնեսի որոշ հարուստ ներկայացուցիչներ փորձում են օգնել Դեթրոյթին ոտքի կանգնել,բայց շատ փոքր հույս է մնացել, որ այն երբևէ կվերականգնվի: Մեծ անունններից նա նշեց Էմինեմին, որը միլիոնավոր դոլարներ է նվիրում քաղաքի վերականգնմանը:
Յուսիթալոն իր դասախոսությամբ Գյումրիի երիտասարդությանը ստիպեց մտածել իրենց քաղաքի ապագայի մասին, խուսափել թմրանյութերից, հանցաշխարհից և պաշտպանել իրենց քաղաքը այդ տեսակի պրոբլեմներից:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |