American Corner Gyumri

Միջոցառումներ

ԱՄՆ ազգային արգելոցները

12:00am 07.12.2011

2011թ.-ի դեկտեմբերի 14-ին, Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց Էլեն Գալահերին «ԱՄՆ ազգային արգելոցները» թեմայով:

Դասախոսության սկզբում Ներսես Հայրապետյանը ներկայացրեց Էլենին՝խոսելով նրա կրթության մասին: Էլեն Գալահերը ներկայացրեց ԱՄՆ տարբեր արգելոցները: Նախ նա ներկայացրեց ազգային արգելոցների խորհրդանշանը՝ տալով դրա մանրակրկիտ նկարագրությունը: Ապա նա խոսեց «Յելոուսթոն» ազգային արգելոցի մասին: Էլենը հեշտորեն կարողացավ ներկաներին տեղափոխել Յելոուսթոն ազգային արգելոց, այնպես որ բոլորը կարողանան զմայլվել այգու բնության եզակի գեղեցկությամբ: Էլենը խոսեց բազմաթիվ ժամանցային հնարավորությունների մասին, որ կարելի է գտնել Յելոուսթոնում՝ ներառյալ արշավագնացությունը, նավարկությունը, ձկնորսությունը, տեսարժան վայրերը: Նա նաև խոսեց Յելոուսթոնի գեյզերի մասին, որը աշխարհի ամենաճանաչված գեյզերն է: Ապա նա հեշտորեն բոլորին տեղափոխեց դեպի Գրանդ Տիտոն ազգային արգելոց: Նա տվեց Գրանդ Տիտոն երկրաբանության, ծառերի, կաթնասունների և թռչունների նկարագրությունը: Գրանդ Տիտոնից հետո նա ներկայացրեց Գրանդ Կանյոնը, Նիագարայի ջրվեժը, ԱՄՆ-ի Մեծ լճերը, Կարմրածառի անտառ արգելոցը և տարածաշրջանի ազգային ժառանգության այլ նմուշներ:

Դասախոսության վերջում Լորդ Բայրոն դպրոցի աշակերտները ներկայացրեցին ԱՄՆ-ի մասին պատրաստած իրենց նյութը: «ԱՄՆ ազգային արգելոցները» թեման շատ տեղեկատվական էր և Գյումրեցի անգլախոսներին հնարավորություն տվեց վայելելու ԱՄՆ-ի արգելոցների կատարյալ գեղեցկությունը:

Լուսանկարներ

<<ԱՄՆ Ազգային Արգելոցները>>

Գյումրու Ամերիկյան Անկյուն

<<ԱՄՆ Ազգային Արգելոցները>>

Գյումրու Ամերիկյան անկյուն

<<ԱՄՆ Ազգային Արգելոցները>>

Գյումրու Ամերիկյան Անկյուն

Այլ Անկյուններում

23.05.2012 2:30pmՔլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս
Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը:
19.05.2012 1:00pmԿյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց
Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով :
16.05.2012 2:30pmՀամալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում
Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը:
15.05.2012 2:30pmԱնգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում
Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: