Միջոցառումներ
Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում
12:00am 31.01.2012
2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը:
Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմը ցուցադրվեց Ամերիկյան անկյան այցելուների համար: Այն մոտավորապես երկու ժամանոց ֆիլմ էր, որը հիմնված է 1925-ին կատարված իրական դեպքի վրա: Ֆիլմը ներկայացնում էր կրոնական ու գիտական հայացքներ, այն համակցում էր բարոյականությունը, քաղաքականությունը, ինչպես նաև սերը:
Ստիվ Քեսլերը նախ մի փոքր ներկայացրեց ֆիլմը և ապա, այն դիտելուց հետո,սկսեց քննարկել: Ստիվը ներկաներին առաջարկեց կարծիքներ հայտել: Ֆլեքսի շրջանավարտ Հասմիկ Տանապետըանը քննարկեց ֆիլմից դուրս գրած որոշ հատվածներ:
Մոտավորապես 30 մարդիկ էին ներկա: Նրանց մեջ ուսանողներ, բարձր դասարանցիներ, ուսուցիչներ և դասախոսներ:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 23.05.2012 2:30pm | Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս Չորեքշաբթի, մայիսի 23-ին ժամը 14:30-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի «Քլարա Բարթոն՝ ամերիկացի հերոս» խորագրով դասախոսությանը: |
| 19.05.2012 1:00pm | Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց Շաբաթ, մայիսի 19-ին ժամը 13:00-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: «Կյանքը ամերիկյան հարավում. գոյատևման ուղեցույց» թեմայով : |
| 16.05.2012 2:30pm | Համալսարանից դեպի անձնական կարիերա. ուսումնառությունն ավարտելուց հետո աշխատանք գտնելը ԱՄՆ-ում Չորեքշաբթի, մայիսի 16-ին ժամը 14:30-ին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամերիկյան անկյան «Ամերիկացիները ամերիկյան անկյունում» շարքի հերթական դասախոսությանը: |
| 15.05.2012 2:30pm | Անգլերեն լեզվի դասընթացի ավարտական միջոցառում Մայիսի 15-ին Երևանի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ անգլերեն լեզվի դասընթացն ավարտած երիտասարդների ավարտական միջացառումը: |
