Միջոցառումներ
Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը Գյումրիում
3:00pm 22.03.2012
Մարտի 22-ին , Գյումրու ամերիկյան անկյունը Երևանի ԱՄՆ դեսպանատան Հանրային կապերի բաժնի հետ կազմակերպեց «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի» ներկայացումը: «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը» միջազգային ուսուցիչներին եզակի հնարավորություն է տալիս իրենց թեմատիկ ոլորտներում փորձ ձեռք բերել, բարելավել դասավանդման հմտությունները և ավելացնել ԱՄՆ-ի մասին իրենց գիտելիքները:
Գյումրիում «Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագիրը» ներկայացրեցին ԱՄՆ դեսպանատան Մշակույթի և Կրտության բաժնի մասնագետ Հասմիկ Միքայելյանը և Հանրային կապի բաժնի ասիստենտ Ռինեթ Իսաջյանը: Սկզբում Ռինեթը ներկայացրեց ծրագրի նպատակները և տեխնիկական մանրամասները: Հասմիկը շարունակեց՝ ներկայացնելով ծրագրի կազմությունը, պահանջները և իրավական չափանիշները: Ծրագրի շրջանավարտ Ալեքսանդր Շագաֆյանը խոսեց փոքր գրանտեր ստանալու հետագա հնարավորության մասին: Վերջում Հասմիկը պատասխանեց բոլոր մասնակիցների հարցերին և բաժանեց դիմումի օրինակները:
Հանրակրթական դպրոցներից մոտավորապես 15 ուսուցիչներ մասնակցեցին: Նրանք մի շարք հարցեր բարձացրեցին ծրագրում հաջողություն ունենալու համար ճիշտ դիմում լրացնելու հետ կապված:
Լուսանկարներ
Այլ Անկյուններում
| 06.06.2013 3:00pm | Ամերիկացի փաստաբանի փորձառությունը Հայաստանում Կապանի ամերիկյան անկյունում տեղի կունենա հ «Ամերիկացի փաստաբանի փորձառությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն։ Ամերիկյան դեսպանության իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը կլինի օրվա խոսնակը։ |
| 24.05.2013 11:53am | Գրքի ընթերցանություն Կապանի մանկական կենտրոնում
Կապանի ամերիկյան անկյան աշխատողները հյուր գնացին
«Մանկական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ Այցի նպատակն էր տեղեկացնել Կապանի ամերիկյան անկյան ռեսուրսների մասին, գիրք կարդալ, լսել և երգել ռոք և ռոլլի աստղ էլվիս Փրեսլիի երգերից։
Մանկական կենտրոնի թե աշակերտները և թե ուսուցիչները տեղեկություններ ստացան ԱՄՆ-ի մասին՝ լսելով Ջեֆ Ռեյնոլդի «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» վերնագրով գրքի ընթերցանությունը։
|
| 15.05.2013 3:30pm | Փոխհյուպատոսի այցը Վանաձորի ամերիկյան անկյուն 2013 թ. մայիսի 15-ին Վանաձորի ամերիկյան անկյունը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ-ի փոխհյուպատոս Ջեյ Զագուրսկուն: |
| 15.05.2013 3:00pm | Դպրոցից դեպի աշխատանք Ուրախ ենք տեղեկացնելու, որ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ՀՀ֊-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ սկսում է ՚՚իրականացնել «Դպրոցից դեպի աշխատանք» երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր Երևանում և ՀՀ մարզերում։
|