Շտեմարան
Ամերիկյան անկյան էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանը մատենագիտական տվյալներ է տալիս առկա հավաքածուի կազմի և բովանդակության վերաբերյալ: Շտեմարանը տեղեկություններ է տալիս, թե ինչ թեմաներով գրականություն կա անկյունում: Հնարավոր է պարզել նաև յուրաքանչյուր առանձին պահպանության միավորի /գրքի, պարբերականի, տեսաֆիլմի, լազերային խտապնակի և այլն/ առկայությունը: Բացի այդ <<Փնտրում>> որոնման պատուհանի միջոցով կարելի է նյութեր որոնել կամայական բանալի բառերի միջոցով: Մատենագիտական գրանցումները տեղեկություններ են տալիս գրքի հեղինակի, վերնագրի, հրատարակչի, թողարկման տվյալների վերաբերյալ: Պատուհանի աջ մասում ներկայացվում է ամերիկյան անկյունում նոր ստացված գրականությունը: Հաշվի առնելով, որ ամերիկյան անկյան գրականությունը գրեթե բացառապես անգլերեն է, էլէկտրոնային շտեմարանը նախատեսվել է անգլերենին տիրապետող օգտվողների համար:

