Ծառայություններ
Ծառայություններ | Օգտվելու Կարգը
Ամերիկյան անկյունները Հայաստանում մատուցում են հանրային ծառայություններ և տեղեկատվություն Միացյալ Նահանգների վերաբերյալ: Անկյունը հյուրընկալում է ամերիկյան խոսնակների դասախոսություններ, աշխատաժողովներ և սեմինարներ: Այստեղ կազմակերպվում են նաև սեփական նախաձեռնությամբ կազմակերպվող ամերիկյան ֆիլմերի դիտումներ, անգլերենի դասեր և կրթական խորհրդատվություն:ԳԱԱ գործունեության հիմնական ուղղություններն են`
- գրադարանային ծառայությունների մատուցում,
- Միացյալ Նահանգների մասին թարմ և արժանահավատ տեղեկատվության աղբյուրների օգտագործման ապահովում,
- դասախոսությունների, բանավեճերի և պաստառների ցուցադրության կազմակերպում,
- Միացյալ Նահանգներում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների կրթական խորհրդատվության մատուցում:
| 31.01.2012 12:00am | Ստենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում 2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը: |
| 24.01.2012 12:00am | Միջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում: |
| 17.01.2012 12:00am | Դեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը: |
| 07.12.2011 12:00am | ԱՄՆ ազգային արգելոցները 2011թ.-ի դեկտեմբերի 14-ին, Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց Էլեն Գալահերին «ԱՄՆ ազգային արգելոցները» թեմայով: |