American Corner Gyumri

Ծառայություններ

Ծառայություններ | Օգտվելու Կարգը

Գյումրու ամերիկյան անկյուն
Ինտերնետից օգտվելու կանոններ


Գյումրու Ամերիկյան անկյունը /ԳԱԱ/ ապահովում է ազատ և անվճար մուտք դեպի տեղատվական, կրթական, ճանաչողական և մշակութային ռեսուրսներ իր օգտվող¬ների համար` անկախ նրանց տարիքից և հասարակական դիրքից: ԱԱ աշխատակից¬ները կպատասխանեն Ձեր հարցերին, և եթե անհրաժեշտ է, կօգնեն Ձեզ նավարկելու ինտերնետում:

Ժամանակի սահմանափակումը
Համակարգիչները մատչելի են «Ով առաջինը կներկայանա, նրան էլ առաջինը կսպասարկեն» սկզբունքով: Եթե սպասողներ կան, համակարգչից օգտվելը սահմանափակվում է մեկ ժամ տևողությամբ: Համակարգչից օտվելու համար կարելի է նախապես գրանցվել (0312) 5-41-02 հեռախոսահամարով: Բոլոր օգտվողների համար համակարգիչների մատչելիությունն առավելագույնս ապահովելու նկատառումով ինտերնետից թույլատրվում է օգտվել օրական ոչ ավել քան 2 ժամ` անկախ թե քանի համակարգիչ է տվյալ պահին զբաղեցված:

Էլեկտրոնային փոստ
ԳԱԱ էլեկտրոնային փոստի անհատական հասցեներ չի տրամադրում: Ձեր նամակագրության համար Դուք կարող եք գործածել էլեկտրոնային փոստի ցանկացած առցանց հասցե:

Տվյալների ներլցնումը
Դուք կարող եք օգտագործել ճկուն սկավառակներ և ֆլաշ փոխակերպիչներ: Ինտեր¬նետից ստացված ֆայլերը կարելի է ներլցնել կամ առաքել էլեկտրոնային փոսով:

Դուք չեք կարող.
  • Օգտագործել ԳԱԱ համակարգիչները գրադարանային կամ այլ համակարգչային ցանցեր կամ համակարգեր չարտոնված մուտքի համար,
  • փորձ անել վնասելու համակարգչային սարքավորումները կամ ծրագրային ապահովումը,
  • փորձ անել խափանելու համակարգչային ցանցի աշխատունակությունը,
  • համակարգիչները գործածել ապօրինի և քրեական նպատակով,
  • օգտվել ինտերնետային խաղերից և զրուցատեղերից,
  • օգտվել համակարգչից միաժամանակ երկուսից ավելի հոգով,
  • այցելել ԳԱԱ նպատակին անհարիր բովանդակությամբ վեբ կայքեր:

Պատժամիջոցներ
Ինտերնետի կայաններից օգտվելու սույն կանոնների խախտման պատճառով ԳԱԱ օգտվողը կարող է զրկվել այդ իրավունքից մինչև մեկ ամիս ժամանակով: Կանոնների խախտում նկատելիս ԳԱԱ իրավունք է վերապահում ցանկացած պահի ընդհատել ինտերնետից օգտվելը: ԳԱԱ օգտվելու կանոնների հաճախակի խախտումը կարող է հանգեցնել օգտվողի իրավունքի մշտական դադարեցման:

Շնորհակալություն Գյումրու ամերիկյան անկյան համակարգիչներից օգտվելու կանոնները հարգելու համար:

31.01.2012 12:00amՍտենլի Քրեմերի Քամին ժառանգածը ֆիլմը ցուցադրվեց Գյումրու ամերիկյան անկյունում
2012-ի Հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը Գյումրու ամերիկյան անկյան հետ համատեղ կազմակերպել էր Ստենլի Քրեմերի «Քամին ժառանգածը» ֆիլմի քննարկում, որը վարում էր դեսպանատան իրավական խորհրդատու Ստիվ Քեսլերը:
24.01.2012 12:00amՄիջոցառում նվիրված Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթին
Հունվարի 23-ին Գյումրու ամերիկյան անկյունը Խաղաղության կորպուսի կամավորների հետ համատեղ կազմակերպեց Միջազգային ստեղծագործական գրավոր աշխատանքների և բանաստեղծական արվեստի մրցույթի վերաբերյալ միջոցառում:
17.01.2012 12:00amԴեսպան ուսանողների ծրագրի դասախոսությունը Գյումրիում
Հունվարի 16-ին Գյումրու ամերիկյան անկյունը Ամերիկյան Խորհրդների հետ համատեղ կազմակերպեց «Դեսպան ուսանողների» ծրագրի դասախոսություն: Դասախոսությունը վարեց Հասմիկ Տանապետյանը՝ Շիրակի մարզի ԱՄՆ Դեսպան ուսանող ծրագրի ներկայացուցիչը:
07.12.2011 12:00amԱՄՆ ազգային արգելոցները
2011թ.-ի դեկտեմբերի 14-ին, Գյումրու ամերիկյան անկյունը հյուրընկալեց Էլեն Գալահերին «ԱՄՆ ազգային արգելոցները» թեմայով:
more...